Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Գլխուղեղի արյան շրջանառությունը

Հանգիստ վիճակում գլխուղեղն սպառում է արյան ծավալի մոտ 15%-ը, միաժամանակ սպառելով շնչառության ժամանակ ստացվող թթվածնի 20-25%-ը։ Գլխուղեղի արյան շրջանառությունն իրականացվում է երկու քնային և երկու ողնաշարային զարկերակներով։ Արյան արտահոսքը կատարվում է երկու լծային երակներով։


Քնային զարկերակներ


Քնային զարկերակները կազմում են քնային ավազանը։ Դրանք սկիզբ են առնում կրծքավանդակում` աջը բազկագլխային ցողունից / լատ . truncus brachiocephalicus /, ձախը` աորտայի աղեղից /լատ. Arcus aortae /։ Քնային զարկերակներն ապահովում են 70-85% արյան հոսքը դեպի ուղեղ ։


Ողնաշարային և հիմային զարկերակները


Ողնաշարային զարկերակները ձևավորում են վերտեբրո-բազիլյար ավազանը։ Դրանք ապահովում են ուղեղի հետին հատվածների արյան մատակարարումը /երկարավուն ուղեղ , ողնուղեղի պարանոցային հատված, ուղեղիկ /։ Ողնաշարային զարկերակներն սկիզբ են առնում կրծքավանդակում և անցնում են դեպի ուղեղ ոսկրային խողովակով, որը կազմված է պարանոցային ողերի միջաձիգ ելուստներով։ Ըստ տարբեր տվյալների, ողնաշարային զարկերակներն ապահովում են մոտ 15-30% արյան հոսքը դեպի ուղեղ։
Երկու ողնաշարային զարկերակների միացման արդյունքում առաջանում է հիմային զարկերակը / լատ. A.basilaris / - կենտ անոթ, որը տեղակայված է կամրջի հիմային ակոսում։


Վիլիզյան օղակը


Գանգի հիմի մոտ մագիստրալ զարկերակները կազմում են վիլիզյան օղակը , որից և հեռանում են գլխուղեղի հյուսվածքին արյուն մատակարարող զարկերակները։ Վիլիզյան օղակի մեջ մասնակցում են հետևյալ զարկերակները`

 

  • առաջային ուղեղային զարկերակը

  • առաջային կապող զարկերակը

  • հետին կապող զարկերակը

  • հետին ուղեղային զարկերակը

 

Կարծրենու ծոցերը


Գլխուղեղի երակային ծոցերն երակային կոլեկտորներն են, որոնք տեղակայված են կարծրենու թերթիկների միջև։ Արյուն ստանում են գլխուղեղի ներքին և արտաքին երակներից։

 

Լծային երակները


Լծային երակները / venae jugulares / մի քանի զույգ երակներ են, որոնք տեղակայված են պարանոցի վրա և տանում են արյունը պարանոցից և գլխից, պատկանում են վերին սիներակի համակարգին։ Առաջային լծային երակներն իջնում են ուղղահայաց պարանոցի միջին գծի կողքերով։

Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Սկզբնաղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ